Դոնեցկի Ինքնավար Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն Դոնեցկի նոր քաղաքապետի նշանակման մասին է հայտարարել: Այս մասին գրել է Газета.Ru-ն:

 

Քաղաքապետի փոխարինումը Զախարչենկոն հիմնավորել է նախկին քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոյի դիվերսիայով:

 

Դոնեցկի մարզային վարչության պետ է նշանակվել Իգոր Յուրիեվիչ Մարտինովը:

 

«Այո, Դոնեցկում նոր քաղաքապետ է նշանակվել: Մենք փոխարինում ենք ոչ բոլորին, այլ միայն նրանց, ովքեր դիվերսիա են անում»,- ասել է Զախարչենկոն: