Գյումրիում բացվեց արհեստագործական արվեստանոց: Արվեստանոցի բացման և այդ նախաձեռնության իրականացման հեղինակը ՀՀ-ում Իտալիայի պատվո հյուպատոսարանն է՝ պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտայլտոյի գլխավորությամբ և «Հօգ ընտանիքին» հիմնադրամը:

 

Արվեստանոցի բացմանը ներկա էին ՀՀ Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքային իշխանությունների և ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչներ, արվեստագետներ: Ի դեպ, արվեստանոցը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ տեղակայված է Գյումրու 18-րդ դարավերջի ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող տներից մեկում, այլ նաև հայկական ավանդական կերամիկայի հետազոտական կենտրոն է՝ ունենալով բոլոր հնարավորությունները այս ավանդական արհեստը ցանկացողերին փոխանցելու ու զարգացնելու:

 

Թեև այս պահին արվեստանոցում գործում է խեցեգործության բաժինը, սակայն հատագայում արվեստանոցը ներառելու է նաև գորգագործություն, ոսկերչություն, արծաթագործություն և այն բոլոր արհեստները, որոնք բնորոշ են եղել Գյումրիին:

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով նախաձեռնությունը՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իտալիայի պատվո հյուպատոսարանին և Իտալիայի կառավարությանը Գյումրիում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար: «Նախաձեռնությունը նախատեսվում է, որ ամբողջովին կիրականացվի տեղի իշխանությունների աջակցությամբ և միասին: Հույսով ենք, որ այս քաղաքը 2 տարում հիմնովին կփոխվի, մենք էլ մեր կողմից կփորձենք օժանդակել:

 

Պետք չէ դավաճանել նպատակներին, այլ պետք է արժեւորել այն գանձը, որ ունի քաղաքը՝ բնակիչներին»,- նշեց պատվո հ յուպատոսը: Սամվել Բալասանյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել առաջարկված ցանկացած ծրագրի: Գյումրիին հետագայում աջակցելու պատրաստակամություն հատնեց նաև ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին: «Ես հավաստիացնում եմ, որ եթե կկարողանաք առանձնացնել մի յուրահատուկ նախագիծ, ես այն կներկայացնեմ Իտալիայի կառավարությանը»,-ավելացրեց դեսպանը:

 

Արմենուհի Մխոյան