Ֆրանսիայից, Գերմանիայից և մի շարք այլ եվրոպական երկրներից Թուրքիա ժամանած կամավորականները հայտնել են, որ թուրք պաշտոնյաները չեն թույլատրել հումանիտար օգնություն ցուցաբերել սիրիական սահմանին գտնվող քրդաբնակ Քոբանիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կամավորները հայտնել են «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի քրդական ծառայությանը:
Կամավորականները հայտնել են, որ թուրք պատկան մարմինները ոչ միայն արգելել են դեղ և սնունդ հասցնել քրդաբնակ քաղաքի բնակչությանը, այլև թույլ չեն տվել ընտանիքներին Թուրքիա տեղափոխած Քոբանիի բնակիչներին կռվելու համար հետ վերադառնալ քաղաք:
Կամավորակններից մեկն աս առնչությամբ ահազանգել է, որ սիրիական բնակավայրի հիվանդանոցներն ու դեղատները «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության մշտական ռմբակոծման տակ են, հետևաբար տեղի բնակչությունը կարիք ունի բժշկական օգնության: