ՅՈՒՆԻՍԵՖ-ի բրիտանական բաժանմունքը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը գտնել երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի նոր եղանակներ, նշելով, որ աշխարհում յուրաքանչյուր հինգ րոպեում երեխա է զոհվում բռնի մահով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ինչպես նշվում են ՄԱԿ-ի մասնագիտացած գործակալությունում, այդ մահերի մեծ մասը բաժին է ընկնում խաղաղ տարածքների, որտեղ ռազմական հակամարտություններ չեն ընթանում:

 

ՅՈՒՆՍԵՖ-ը արագ ուրբանիզացումը, երիտասարդության շրջանում գործազրկությունը եւ աճող սոցիալական անհավասարությունը ռիսկի գործոններ է համարում երիտասարդների համար:

 

Իրավապաշտպանները պահանջում են կառավարություններից իրենց օրենսգրքերը փոփոխել մինչեւ 2030 թվականը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ միայն 41 երկիր է օրենսդրական արգելք սահմանել երեխաների նկատմամբ բռնության վրա: