Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կազմել Է 14 երկրներից բաղկացած այն երկրների ցուցակը, որոնք պետք Է նախապատրաստվեն Էբոլա տենդի համաճարակի հնարավոր սկսվելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հաղորդել Է Ռոսպոտրեբնադզորը:

 

«ԱՀԿ-ն կազմել Է այն երկրների ցուցակը, որոնք առաջնահերթ կարգով պետք Է հաստատեն հակազդման ազգային ծրագիրը երկրի տարածք Էբոլա տենդի ներթափանցման դեպքում: Այդ ցուցակում ներառվել Է 14 պետություն, որոնք ընդհանուր պետական սահման ունեն այն երկրների հետ, որտեղ համաճարակ եւ միգրացիոն հոսքերի բարձր մակարդակ Է դիտվում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Արեւմտյան Աֆրիկայում բռնկած Էբոլա տենդից արդեն մահացել Է ավելի քան 4,5 հազար մարդ: Վարակվելու դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում եւ Սենեգալում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: