«Շրջանառության հարկի» մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների պարզաբանման մասին թեմայով, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ-ին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) հետ համատեղ, Վարդան Այվազյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին արտագնա նիստ կանցկացնի Դիլիջան քաղաքում:
Նիստի ընթացքում կքննարկեն 2014թ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի» մասին ՀՀ օրենքի նոր դրույթները, ՓՄՁ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողների մտահոգությունները և տեղում կուսումնասիրի բարձրացված հարցերը, կլսի ոլորտի պատասխանատուներին:
Արտագնա նիստին կմասնակցեն Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, փորձագետներ, օգնականներ և կառավարության համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցիչներ: