Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր եւ ֆիլանտրոպ Պոլ Ալենը 100 մլն դոլար է նվիրաբերել Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի դեմ պայքարելու համար:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ`Ալենի անձնական կայքում զտեղված հայտարարության մեջ ասված է, որ ինքը կֆինանսավորի երկու սանիտարական պաշտպանիչ կայանքների մշակումն ու ստեղծումը, որոնք թույլ կտան բուժաշխատողներին տարհանել Արեւմտյան Աֆրիկայի՝ տենդից առավել տուժած շրջաններից:
Բացի այդ, Ալենը նվիրատվություն կանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադրամին:
Ավելի վաղ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, իրենց հիմնադրամի միջոցով 50 մլն դոլար են նվիրաբերել Էբոլայի դեմ պայքարին: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այդ նպատակով հատկացրել է 25 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: