Հոկտեմբերի 25-ին' ժամը 09.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհին անասնագոմ է այրվում, և ներսում մարդ կա:

Ժամը 09.55-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված անասնագոմում դիակ կա:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1972 թ. ծնված Լուիզա Մ.-ին պատկանող, Կոտայք գյուղի տարածքում տեղակայված անասնագոմին կից տնակում նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, հրդեհ է առաջացել, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, այնուհետև առաստաղը փլվել է: Նշված տնակից հայտնաբերվել է 1986 թ. ծնված Էդգար Հայրապետյանի դիակը:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդգար Հայրապետյանը ս/թ. հուլիսի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի /յուրացնելը կամ վատնելը/ մեղադրանքով:
Նշված շինությունում հայտնաբերվել է նաև 1964 թ. ծնված Սարգիս Զ.-ին պատկանող «Մեվրիկ» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանը' առանց համապատասխան փաստաթղթի:
Հանգամանքները պարզվում են:

 

Զենքն ուղարկվել է փորձաքննության:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին: