Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տեղեկատվություն հրապարակել ադրբեջանցի զինյալների զոհվելու մասին, ովքեր Սիրիայում կամ Իրաքում կռվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) իսլամիստական կազմակերպության կողմից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ANS գործակալությունն այս անգամ հայտնել է Սիրիայում Ադրբեջանի 42-ամյա քաղաքացու մահվան մասին:
Ադրբեջանցի Աբդուլ Վահիդեն մասնակցել է Սիրիայում իսլամիստների մղած կռիվներին: Նշվում է, որ նա եղել է Ադրբեջանի Թարթառի շրջանից: