Հոկտեմբերի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցել է 74 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր հիսունութ, աշխատանքի տեղավորման՝ տասնմեկ, հանրակացարանում բնակվելու թույլտվության՝ վեց, վերելակի վերանորոգման երկու, պետպատվերի շրջանակներում բուժման, տանիքի վերանորոգման, համայնքի հողերի ճշգրտման, Վաչագան գետի պատվարի կառուցման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներիից երեսուներեքին տրվել է դրական լուծում:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմումները, լուծվել է հանրակացարանում ապրելու մասին յոթ ընտանիքներին հուզող հարցը, ինչպես նաև պետպատվերով բուժվելու մասին քաղաքացու խնդրանքը:
Վերելակի նորոգման, հողերի ճշգրտման, Վաչագան գետի պատվարի կառուցման վերաբերյալ մարզպետը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն: