ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շանթ Հարությունյանի դատավարության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Քրեական հետապնդման հարուցման և իրականացման գործընթացում որևէ քաղաքական գործոն կամ ենթատեքստ չի կարող լինել: Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված, ապացույցներով և տեսագրություններով հագեցած է. եթե դրանք ինքներդ համադրեք ապացուցողական տեսակետից, կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ չի կարող այստեղ լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոստանյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խուլիգանության մեջ մեղադրված «Ցեղակրոն» կուսակցության նախագահՇանթ Հարությունյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: