ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում' պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2014թ. սեպտեմբերի 3-ին' անհայտն անձն ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, «Կուրդորդաբանություն և ֆիզիկական բժշկություն» գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի թիվ 111 աշխատասենյակից գաղտնի հափշտակել է քաղաքացուհու ձեռքի պայուսակում դրված դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս անձնագիրը, բանկային քարտեր և 5.000 ՀՀ դրամ: Քննությամբ պարզվել է, որ նույն օրը տվյալ քարտով բանկոմատից ելքագրվել է 300.000 ՀՀ դրամ:

 

Նախաքննության շրջանակներում ձեռք է բերվել բանկոմատից կատարված տվյալ գործարքի տեսագրությունը։ Պարզվել է, որ գողացված քարտով գումարը ելքագրել է լուսանկարում պատկերված տղամարդը։

 

Լուսանկարում պատկերված անձի մասին տեղեկություն ունեղոցները կարող են դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին: