ԱՄՆ-ի հաղորդակցուղիների համերկրային հանձնաժողովը (FCC) հավանություն Է տվել Համացանցի կարգավորման կանոններին այսպես կոչված ցանցային չեզոքության շրջանակներում, որը հավասար հնարավորություններ Է ենթադրում թրաֆիկի տարբեր տեսակների համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակաությանը:

 

Ցանցային չեզոքության օրենսգիրք մշակելու առաջարկությամբ անցյալ տարվա նոյեմբերին հանդես Էր եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ընդունված նորմատիվների համաձայն՝ FCC-ն լայնաշերտ Համացանցը կդիտի որպես հեռահաղորդակցական ծառայություն, ինչը գործակալությանը հնարավորություն Է ընձեռում այն կարգավորելու որպես հանրային օգտագործման ձեռնարկություն եւ ընկերություններից պահանջելու այդ բնագավառում ծառայություններ մատուցել միասնական սակագներով: Նոր կանոնների լույսով մատակարարները նաեւ չեն կարող արգելափակել սպասարկյալների մուտքը լեգալ կոնտնտ, մեծացնել կամ փոքրացնել թրաֆիկի արագությունը կամ նախապատվություն տալ որոշ կայքերի:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նոր կանոնները միանշանակ արձագանք չեն հարուցել ամերիկյան հասարակության մեջ: ԱՄՆ-ի Առեւտրական պալատը հայտարարել Է, որ գերատեսչության նախաձեռնությունը կվնասի ինդուստրիայի զարգացմանը եւ բազաթիվ ու թանկարժեք դատավեճերի պատճառ կդառնա: