Բագրատ Սրբազանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր տեղեկություններով՝ գյուղացիներին համոզելու համար Կիրանց է գնացել ոչ միայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այլ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարող պնդել, որ դա ճիշտ է և չեմ ուզում պատասխանատվություն վերցնել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը։ Դա ներքին տեղեկատվություն է, բայց պատասխանատվություն չեմ վերցնում հաստատելու դրա 100 տոկոսանոց հավաստիությունը»,- ասաց նա։