«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից՝ կից գրառմամբ․
«Ի՞նչ եք կարծում, սա որտե՞ղ է: Հիվանդանոցու՞մ: Դպրոցու՞մ: Մանկապարտեզու՞մ: Բնակարանու՞մ:
Ոչ, սա Նոր Հայաստանի կոնսերվատորիայում է:
Իսկ գիտե՞ք, թե ինչու է կոնսերվատորիան այս վիճակում:
Որովհետև, Նոր Հայաստանում այդպես էլ չհասկացան կոնսերվատորիայի և «կոնսերվի ցեխ»-ի տարբերությունը»: