«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Վանաձորում «Մերսեդես»-ը գլորվել է ձորը. տուժածներից երկուսը 8-ամյա երեխաներ են

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 13-ին' ժամը 07.52-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

***

 

 

 

Ողբերգական դեպք' Մեղրի քաղաքում. Mercedes G500-ը բախվել է էքսկավատորին ու ամբողջովին այրվել. կա 1 զոհ, 3 վիրավոր 

 

 

 

Մարտի 13-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿԱՏ» մակնիշի էքսկավատորին և բռնկվել:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը' «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից տուժածներ' 1972 թ. ծնված Ա. Ղ.-ին, 1982 թ. ծնված Ս. Ն.-ին, 1980 թ. ծնված Ռ. Ա.-ին և 1980 թ. ծնված Ս. Ն-ին տեղի ուժերով տեղափոխել են Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ 1980 թ. ծնված Ս. Ն.-ը մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.07-ին, մարվել՝ 01.19-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 55 ST 558 պետհամարանիշի ավտոմեքենան:

 

 

***

 

 

Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնասպանություն է գործել

 

 

 

Ադրբեջանի զինված ուժերի Բաքվի Գալա ավանում տեղակայված զորամասերից մեկի ավագ սերժանտ Բահրամ Օսմանովն ինքնասպաություն է գործել:

 

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը, միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ի երկրորդ կեսին: Բ. Օսմանովը ինքնասպանություն է գործել քացախաթթու խմելով:

 

 

Զինծառայողի ինքնասպանություն գործելու մասին Meydan TV-ին հայտնել են նրա հարազատները: Ինքնասպանության պատճառը հայտնի չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռեւս չի խոստովանել փաստը:

 

 

Ընդդիմադիր հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն' 2015 թվականին Ադրբեջանի ռազմական կորուստը կազմում է 15 զինծառայող:

 

 

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 11 զինծառայողի մահը: Պաշտոնական տվյալներով' նրանցից 8-ը սպանվել են մարտական պայմաններում:

 

 

Առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները Ադրբեջանը, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության , հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանք:

 

 

Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 45 զինծառայող եւ 28-ից ավելի վիրավոր:

 

 

 

***

 

 

 

Եթե ես կուսակցական որևէ որոշում խախտած կլինեմ' թող հեռացնեն. Արմեն Մարտիրոսյան

 

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել էր Լուրեր.com-ը, երեկ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական ուժերի հետ:

 

 

 

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

 

 

 

Հանդիպումը մեծ իրարանցում առաջացրեց համացանցում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կոշտ քննադատության ենթարկեց Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի այցը Բաղրամյան 26:

 

 

 

«Հավանաբար, գնացել են՝ որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: «Ժառանգության» հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»,- ասել էր պատգամավորը:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Եթե որևէ մեկը կարծում է, որ ես առանց Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ քայլ կկատարեմ՝ սխալվում է»: 

 

 

 

Մարտիրոսյանն, անդրադառնալով նաև այն հարցին, թե հնարավո՞ր է կուսակցությունից հեռացնելու հարց բարձրացվի, ասաց. «Եթե ես կուսակցական որևէ որոշում խախտած կլինեմ, ոչ միայն այս պահին, այլ ընդհանրապես՝ թող հեռացնեն, ես ամբողջությամբ կընդունեմ մեղքս»:

 

 

 

 

***

 

 

 

 

Միկայել Ժանը վերահաստատել է Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի հետ համագործակցելու ցանկությունը

 

 

 

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար, տիկին Միկայել Ժանը մարտի 11-ին ընդունել է կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ և Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին' խմբի Բյուրոյի անդամների հետ միասին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը հավաստիացրել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին, որ Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպաններն իրենց աջակցութունը կցուցաբերեն հօգուտ Ֆրանկոֆոնիայի' նրա ձեռնարկած գործունեության հարցում:

 

 

Դեսպանը ներկայացրել է խմբի գործունեությունը և ողջունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ այս համատեքստում ծավալված համագործակցությունը:

 

 

Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպան Տեր- Ստեփանյանին' ֆրանկոֆոնիայի գործում խմբի ներգրավվածության համար: Նա վերահաստատել է իր ցանկությունը' սերտորեն համագործակցելու խմբի հետ, և կոչ է արել ֆրանկոֆոն դեսպաններին համախմբված գործել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախապատրաստման հարցում, որը տեղի կունենա 2015 թվականի աշնանը Երևանում:

 

 

 

***

 

 

 

Ոստիկանությունը հրապարակել է Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողների լուսանկարները

 

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: