BRICS-ին միանալը դրական կանդրադառնա Երևանի ու Բաքվի հարաբերությունների վրա․ ՌԴ դեսպան
Երևանի և Բաքվի հնարավոր միացումը BRICS-ին դրական կանդրադառնա Երևանի ու Բաքվի հարաբերությունների վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը BRICS-ին օբյեկտիվորեն կընդարձակի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրական կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Կոպիրկինը։