Մոսկվան երբեք չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հայ ու ադրբեջանցի գործընկերների վերջին շփումները, որոնց ընթացքում շեշտը դրվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի վրա, դրա վառ հաստատումն են։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր ամենամոտ հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքում բարգավաճման և խաղաղության հաստատման մեջ, մենք համարում ենք մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը ճարտարապետություն կառուցելու անփոխարինելի նախապայման»,- նշել է դիվանագետը։
Կոպիրկինը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ, ոչ միայն տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու համար Հարավային Կովկասում, այլև կայուն խաղաղություն հաստատել ողջ տարածաշրջանում։ Ավելին, Մոսկվան հանդես է գալիս ոչ թե որպես որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից։