Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար քննարկվում է ՀԱՊԿ-ի դիտորդներին օգտագործելու հնարավորությունը։
Այդ մասին ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հիմա քննարկվում է ՀԱՊԿ-ի դիտորդների օգտագործման հնարավորությունը, որի նպատակն է բարենպաստ միջավայր ստեղծել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների ընդհանուր բնականոնացման, այդ թվում՝ համապատասխան պայմանագրի ստորագրման առումով»,-նշել է Լավրովը:
Նրա կարծիքով, ԱՊՀ աջակցությունը ևս պահանջված կլինի: