Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն (ԵՄ), և Ուկրաինային մոտ ապագայում՝ նույնպես, վստահություն է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիյսկայա գազետայի»ում հրապարակված հոդվածում։

«Ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որն ամրացված է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը անդրկովկասյան հանրապետությունը Եվրատլանտյան ճամբար ներքաշելու համար։ Իզուր չէ, որ նրա մայրաքաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ ամերիկյան դեսպանատներից մեկը»,-ասում է Մեդվեդևը։

Նա նշում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի էմիսարները դառնում են ավելի հաճախակի հյուրեր՝ «աջ ու ձախ մեծահոգի խոստումներ տալով», իսկ Երևանին առաջարկվում են «ոսկե սարեր», այդ թվում՝ անդամակցություն Եվրամիությանը լիակատար հավատարմության դիմաց։

«Սակայն ձեզ մի խաբեք. նման խոստումները պարզապես խայծ են թակարդում նեոգաղութային մկնիկի համար, ոչ ոք մտադիր չէ բացել «էլիտայի» դռները հայ ժողովրդի առաջ ո՛չ հիմա, և ո՛չ մոտ ապագայում։ 2024 թվականի մարտին ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին փաստաթուղթը, ըստ էության, սովորական թղթի կտոր է՝ առանց պարտավորությունների»,- ասում է Մեդվեդևը։