Թուրքիան դիմել է Շվեյցարիայի օգնությանը, որը, ըստ Անկարայի, պետք է օգնի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությունը` դրանով իսկ ճանապարհ հարթելով Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների վերականգնմանը. գրում է թուրքական Todays Zaman պարբերականը' հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է շվեցարացի պաշտոնական անձանց, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն հստակ հասկացնել է տվել, որ դա կանի միայն այն պամանով, որ Երևանը ազատի «Ադրբեջանի օկուպացված հողերը»:
Պարբերականը նաև նշում է, որ շվեցարական պաշտոնական անձինք դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին:
Թերթը նշում է նաև, որ իր այցի ժամանակ Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, և որ Թուրքիան պատրաստվում է նոր լուծումներ գտնել: Թուրքական ԱԳՆ-ի աղբյուրների համաձայն' Թուրքիան մտադիր է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները մինչև 2015թ., այսինքն' մինչև 1915-ի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: