Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Այս մասին հայտնում է եգիպտական Ahram լրատվականը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այս համաձայնագիրը դրական առաջընթաց է և այն գալիս է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ուղղությամբ գործադրված ջանքերի գագաթնակետ։
Նախարարությունը նաև բարձր է գնահատել այս կարևոր քայլը՝ երկու կողմերին կոչ անելով հետագա վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։