Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային պլատֆորմի հանդիպմանը, որին ակնկալվում է, որ կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը, կընդգծի Անկարայի աջակցությունը գործընթացին, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ակնկալվում է, որ իր ելույթում նախարար Ֆիդանը կհայտարարի, որ Անկարայի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը: Շեշտը կդրվի այն փաստի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն է, և Թուրքիան աջակցում է մի գործընթացի, որին զուգահեռ ընթանում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
«Հանդիպման ավարտին մասնակից երկրները նախատեսում են ընդունել համատեղ հայտարարություն», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով, հայտարարության տեքստում նախատեսվում է նաև ուշադրություն դարձնել տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարեկեցության բարձրացման անհրաժեշտության վրա: