Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի ու Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում է աջակցել երկու երկրների՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված ջանքերին։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին», - ասել է Միլլերը։