ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման փաստը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից վերջին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 հայերի վերադարձը։ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված շարունակական ջանքերին»,- նշել է նա։
Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հոկտեմբերի 4-ին հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: