Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության և ենթակառուցվածքների նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:
Ինչպես հայտնում են թուրքական ռազմական գերատեսչությունից, երկու պաշտոնյաների զրույցը կայացել է Ուկրաինայի Անկախության տոնի առիթով:
Հուլուսի Աքարն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: