Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում, այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: «Մենք ցանկանում ենք, որ այդ հիմնախնդիրը արմատապես լուծվի: Դրա համար մենք շատ ջանքեր ենք գործադրել, բայց ապարդյուն: Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք կշարունակենք պահպանել այս համերաշխությունը», - ասել է Չավուշօղլուն Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն կատարած այցից հետո: Նա հավելել է, որ համաշխարհային հանրությունը սխալվում է՝ նույն հարթության վրա դնելով Ադրբեջանն ու Հայաստանը: