ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում հանդիպում է ունեցել գործարար և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատար Եվգենի Պրիգոժինի հետ, որի ընթացքում ՌԴ ղեկավարը գնահատել է «Վագների» գործողությունները ռազմաճակատում և հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Իրոք, նախագահը նման հանդիպում է ունեցել, հրավիրել է 35 հոգու՝ ջոկատների բոլոր հրամանատարներին և վաշտի ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում՝ հունիսի 29-ին, այն տևել է գրեթե երեք ժամ»,-ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ միակ բանը, որ Կրեմլը կարող է ասել հանդիպման բովանդակության մասին, այն է, որ նախագահը գնահատել է «Վագների» գործողությունները ռազմաճակատում հատուկ ռազմական գործողության ժամանակ, ինչպես նաև հունիսի 24-ի իրադարձությունները։
«Պուտինը լսել է հրամանատարների բացատրությունները և նրանց առաջարկել աշխատանքի և հետագա մարտական կիրառման այլ տարբերակներ։ Հրամանատարներն իրենք են ներկայացրել կատարվածի իրենց վարկածը, ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և Գերագույն հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են և նաև ասել է, որ իրենք պատրաստ են շարունակել պայքարը՝ հանուն հայրենիքի»,- հավելել է Պեսկովը։