Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր ռազմական աջակցությունը Բախմուտում (Արտեմովսկ) դիրքեր կզբաղեցնի մինչև մայիսի 9-ը։ Մայիսի 10-ին այն դիրքերը կհանձնի ՊՆ ստորաբաժանումներին։ Կրեմլը հայտնել է, որ տեղյակ է այս հայտարարության մասին, գրում են միջազգային լրատվամիջոցները։
«Գլխավոր շտաբի պետին խնդրում եմ ստորագրել մարտական հրաման՝ ուղղված «Վագներ» խմբին՝ Բախմուտ բնակավայրի դիրքերը ՊՆ ստորաբաժանումներին փոխանցելու և նշելու ամսաթիվը, թե որ օրվանից նրանք մեզ կփոխարինեն դիրքերում»,-ասել է Պրիգոժինը։
«Վագների» մարտիկները կտեղափոխվեն «հետևի ճամբարներ՝ նրանց օգնելու համար»։ Նրանք այնտեղ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ, ըստ Պրիգոժինի, Ռուսաստանին նորից պետք չեն լինի։
Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը տեղյակ է Բախմուտից «Վագների» մոտալուտ ելքի մասին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել։