Զապորոժիեի շրջանի վարչակազմի խորհրդի անդամ, «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» հասարակական շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը Telegram-ում հայտնել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները, որոնց հետ նա խոսել է, հաստատում են ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահը ՌԴ Տվերի մարզում Embraer բիզնես-ջեթի վթարի հետևանքով։ Վլադիմիր Ռոգովի խոսքով՝ Պրիգոժինի հետ մահացել է «Վագներ»–ի հրամանատար Դմիտրի Ուտկինը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»–ը։
Fontanka հրատարակությունը՝ հղում անելով անանուն աղբյուրին, հայտնում է, որ Եվգենի Պրիգոժինը եղել է կործանված ինքնաթիռում։ Հրապարակման համաձայն՝ բիզնես-ջեթում են եղել նաև մասնավոր ռազմական ընկերության հրամանատարները։