Լրագրող Անդրեյ Զախարովը հայտնում է, որ Եվգենի Պրիգոժինն այսօր Աֆրիկայից թռչելիս է եղել Ռուսաստան, նրա հետ է եղել «Վագներ»–ի ողջ հրամանատարական կազմը։
Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Պրիգոժինի ծանոթները չեն կարողանում կապ հաստատել նրա հետ, որոշները հաստատում են, որ նա մահացել է։
Այս ընթացքում երկրորդ ինքնաթիռը, որը ենթադրաբար պատկանում է Պրիգոժինին, վայրէջք է կատարել Վնուկովոյում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar ծառայությունից։
Այսինքն՝ մենք շուտով կիմանանք՝ Պրիգոժինն իսկապես երկրորդ ինքնաթիռում է, թե զոհվել է Տվերի մարզում կործանված ինքնաթիռում։