Ավստրալացի ինժեներներն աշխարհում առաջին անգամ ռեակտիվ շարժիչ են պատրաստել ծավալային տպագրման տեխնոլոգիայի միջոցով: Amaero Engineering ընկերության և Մոնաշի համալսարանի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքներն արդեն գրավել են առաջատար ավիաարտադրողների ուշադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հաղորդել է «Սիդնեյ մոռինինգ հերալդ» թերթը:

 

 

Ռեակտիվ շարժիչի դետալների «տպումը» կատարվել է շերտ առ շերտ: Դրանք ձևավորվել են հզոր լազերի օգնությամբ փոշեկերպ նիկելի, տիտանի և ալյումինի համահալման միջոցով:

 

 

Մշակողները համոզված են, որ թեստային նմուշների պատրաստման համար 3D-տպագրման տեխնոլոգիայի օգտագործումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել նոր ռեակտիվ շարժիչների մշակման ժամանակի ծախսերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: