Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը քննարկվել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովը հանդիպմանը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղում կրակի դադա րեցման համաձայնության պահպանմանը:

 

 

«Մենք նախագահի, վարչապետի, ԱԳՆ-ի, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի մակարդակներում ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի կողմերը կարողանան պայմանավորվածության հասնել կրակի դադարեցման հարցում: Պատրաստ ենք աջակցել, որպեսզի այս պայմանավորվածությունները չխախտվեն, կարևորն իրավիճակի հանդարտեցումն է»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: