«Հարկավոր է համոզել սիրիական ընդդիմությանը մասնակցել «Ժնև-2» համաժողովին»,-մեջբերելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ գրում է РИА «Новости»-ն:
Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմի հետ վարած բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է անցկացնել սիրիական հակամարտության բոլոր կողմերի հանդիպումը:
«Մենք աշխատում ենք ընդդիմության հետ, և մեզ մոտ եղել են համարյա բոլոր ընդդիմադիր կողմերի ղեկավարները' բացի Ազգային կոալիցիայից»,-նշել է Լավրովը:
Պատասխանելով քիմիական զենքի մասին հարցին' ՌԴ արտգործնախարարն ասել է, որ սիրիական քիմզենքի վերջնական ոչնչացման մասին որոշումը կկայացնի Քիմզենքի արգելման կազմակերպությունը: