Ռուսաստանը կձեռնարկի բոլոր քայլերը, որպեսզի ճնշի ահաբեկչական սպառնալիքը՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելառուսի և Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի համատեղ նիստի ավարտին. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեր գոհունակությունն ենք հայտնել ՄԱԿ-ում սերտ համագործակցությամբ,- ասել է նախարարը:- Այն բնութագրվում է միջազգային օրակարգում առկա բոլոր առավել արդիական հարցերի շուրջ դիրքորոշումների համընկմամբ»:
Լավրովի խոսքով՝ երկու կողմերը «պայմանավորվել են ամրապնդել ՄԱԿ-ում համագործակցությունը՝ մեր ժամանակների բազմաթիվ մարտահրավերներին արդյունավետ հակազդման շահերից ելնելով»: