Այս պահին որևէ հիմք չկա հայտարարությունների համար, որ Ղարաբաղում էթնիկ զտումներ են իրականացվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև նշել է, որ իրավիճակը, որը ներկայումս ձևավորվում է տարածաշրջանում, Ադրբեջանի ներքին գործն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Բաքուն կպահպանի իր բոլոր խոստումները։ Մասնավորապես՝ քաղաքացիական օբյեկտներին հարվածելուց հրաժարվելը։ Նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ պետք է հարգել Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները։ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը տարածաշրջանում, հավելել է նա։