Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։
Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ իր երկիրը պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցել ու նպաստել խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում։
«Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին։ Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը, խաղաղությանը և համատեղ ապրելուն միտված ջանքերին»,- ընդգծեց Կոբախիձեն։