Հայ-ադրբեջանական կարգավորումը այլընտրանք չունի։ Այս մասին հուլիսի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը խոչընդոտներ ունի, բայց խաղաղությունը այլընտրանք չունի։ Պետք է դրական մթնոլորտ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար։ Այս ամենը քննարկվել է երեկ՝ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ»,- ասել է Զախարովան: