Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցանկության պարագայում՝ այսօր նոյեմբերի 28-ն է, կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն իրոք քաղաքական կամք դրսևորի։ Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության։ Չեմ ուզում հավելյալ մանրամասներ ու ասել ու դրանով վնասել գործընթացին»,-ասել է նա։