ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Միջազգային տարբեր դերակատարների' Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հնչեցվող լավատեսական ուղերձների ֆոնին, Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում:
Դեռևս պարզ չէ, թե Արևմուտքից բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցվող դրական սպասումների հիմքում հայկական զիջողականությո՞ւն է, ԱՄՆ ճնշումնե՞րը, երկուսը միասի՞ն, թե՞ կան նաև այնպիսի գործոններ, որոնք միայն կուլիսներում են քննարկվում:
Համենայդեպս, վերջին 6 տարում, որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրացնում են, այնքան շատ Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում են կորցնել»։