«Ռազմավարական դաշինքների ամրապնդման և համագործակցության խորացմանն ուղղված մեր համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Գյուլերն ընդգծել է, որ Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

«Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, այլ բարեկամության և համագործակցության»,-ասել է Թուրքիայի Պաշտպանության նախարարը: