Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կմտնի Մաքսային միություն. այս մասին հայտարարել է ՌԴ Պեդումայի` ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, մեջբերում է Rosbalt-ը:

 

«Այսօր Ադրբեջանին հաջողվել է բարդ իրավիճակում հասնել տնտեսական մեծ աճի, նրան հաջողվել է դառնալ էներգապես անկախ պետություն»,-ասում է Սլուցկին: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կմիանա ՄՄ-ին, սակայն դա առավել ուշ տեղի կունենա, մինչև որ երկրի ղեկավարությունը կհաշվարկի երկրի տնտեսության վրա դրա արդյունքում գրանցվելիք դրական աճը:

 

Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի որոշման վրա մեծ ազդեցություն է ունենալու Լեռնային Ղարաբաղի հարցը:

 

«Մենք հասկանում ենք, որ Եվրամիության համար անվտանգության չափիչը ՀԱՊԿ-ն է, որի անդամ է Հայաստանը: Այստեղ բազմագործոն իրավիճակ է առաջանում, որն անհրաժեշտ է հաշվի առնել ՄՄ-ին միանալուց առաջ: Այդ ճանապարհը շատ խրթին է լինելու»,-եզրափակել է Սլուցկին: