Ռուսաստանը չի կարող հույս դնել Եվրոպայի հոգնելու վրա, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Միասնական և միաձայն՝ մենք որոշում ենք երկարաժամկետ 50 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրել Ուկրաինային վերականգնելու և աջակցելու համար: Ռուսաստանը չի կարող հույս դնել եվրոպացիների հոգնածության վրա», - գրել է նա X սոցիալական ցանցում: