ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ:
«Շնորհավոր 27-ամյակը։
Ժամանակը ցույց տվեց, որ դժվար պահին մենք կարող ենք հույս դնել միայն մեր փառապանծ բանակի վրա։ Ուրեմն այն պետք է միշտ լինի մեր ուշադրության ու գործունեության առանցքում։
Շնորհավորում եմ հայոց բանակի 27 ամյակը։
Մեր հզոր զինվորներին ուժ ու կորով և Աստված բոլորին պահապան», - ասված է ուղերձում։