Վրաստանի տրանսպորտային եւ տարանցիկ ներուժի իրացումը երկրի բացառիկ եւ ինքնիշխան իրավունքն Է, ուստի ուրիշ ոչ մեկն իրավունք չունի իրագործել այնպիսի նախագծեր, ինչպիսին Աբխազիայի տարածքով ձգվող Ռուսաստան-Վրաստան երկաթուղին Է: Այդ մասին նոյեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ նախօրյակին Սոչիում կայացած հանդիպմանը Պուտինն ասել Է, որ Աբխազիան եւ Ռուսաստանը ներուժ ունեն Մոսկվա-Սուխում-Թբիլիսի երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար:
«Որոշումը կընդունվի միայն Վրաստանի շահերի հաշվառմամբ, եւ ոչ ոք չի կարող մեզ թելադրել իր պայմանները»,-նշել Է Բերուչաշվիլին: