Միացյալ Նահանգները կակտիվացնի մյուս երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ամրապնդմանը աջակցություն ցուցաբերելու իր համերկրային եւ այլ գերատեսչությունների ջանքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

 

Նյու Յորքում ելույթ ունենալով ամենամյա հանդիպմանը, որը նվիրված Է կարեւորագույն գլոբալ հարցերի լուծման համար աշխարհի ղեկավարներին «համախմբելու» ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնությանը, Օբաման նշել Է, որ Միացյալ Նահանգներն այսուհետեւ Էլ ամբողջ աշխարհում ամրապնդելու Է իր կապերը քաղաքացիական խմբերի ու ակտիվիստների հետ, որոնք պաշտպանում են մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը:

 

Նախագահն ասել Է, որ այդ մարդիկ ու կազմակերպությունները չափազանց կարեւոր դեր են խաղում իրենց երկրներում ժողովրդավարության կայացման ու զարգացման գործում, ուստի նրանք իրավասու են ակնկալել ամերիկյան աջակցությունը:

 

Օբաման նշել Է այն «նոր միջոցառումները», որոնք ԱՄՆ-ը մտադիր Է իրականացնել տեղերում քաղաքացիական հասարակության զարգացմանն օժանդակելու համար: «Նախեւառաջ,-հայտարարել Է նա,-քաղաքացիական հասարակության խմբերի պաշտպանությունը եւ նրանց հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը այսուհետեւ դառնում Է ԱՄՆ-ի ամբողջ կառավարության առաքելությունը:

 

Այսինքն՝ նախագահական նոր հուշագրին համապատասխան, որը ես հրատարակում եմ, համերկրային գերատեսչություններն ու գործակալությունները ավելի կանոնավոր կերպով գործընկերային հարաբերությունն երի մեջ կմտնեն եւ կխորհրդակցեն քաղաքացիական հասարակության խմբերի հետ»:

 

Երկրորդ, շարունակել Է նախագահը, ԱՄՆ-ը «ինովացիոն նոր կենտրոններ կստեղծի ամբողջ աշխարհում քաղաքացիական խմբերի ազդեցությունն ուժեղացնելու համար»: «Սկսած եկող տարվանից,-ասել Է նա,-քաղաքացիական հասարակության խմբերը կկարողանան այդ կենտրոններն օգտագործել կապեր հաստատելու եւ գիտելիքներ, տեխնոլոգիաներ ու ֆինանսավորում ստանալու համար, որոնք անհրաժեշտ են նրանց իրենց գաղափարները մարմնավորելու համար»:

 

Նման առաջին վեց կենտրոնները, ինչպես հայտնել Է Օբաման, կստեղծվեն Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում:

 

Որպես երրորդ «նոր քայլ» նախագահը նշել Է Միացյալ Նահանգների կողմից «Ժողովրդավարությունների հանրակցությանն» աջակցման եւ ֆինանսավորման ընդլայնումը: «Դա նշանակում Է ավելի մեծ ազատություն նրանց, ովքեր մարտնչում են քաղաքացիական հասարակության զարգացումը սահմանափակող օրենքների դեմ»,-պարզաբանել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: