Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է ռուս մասնագետների աջակցության կարևորությունը Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը ռեկորդային ժամկետում վերականգնելու գործում, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։

«Դժվար ժամանակներում Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային ժամանակում վերականգնեց աղետի հետևանքով ավերված երկաթուղային կապը։ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղին կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման հիմնական միջոցն է, և դրա երկարատև խափանումը կարող է ամենալուրջ բացասական հետևանքները ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու համար»,- ասել է Օվերչուկը լրագրողներին։

Նա նշել է, որ ռուս մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ միասին շուրջօրյա աշխատել են՝ վերականգնելու բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղու հատվածը։

«Առաջին փորձնական գնացքը վերականգնված գծով մեկնել է հունիսի 14-ին, ինչը սպասվածից մեկ շաբաթ շուտ է, ապաշրջափակվել է Հայաստանի ժողովրդի համար կարևոր երկաթուղային կապը»,- եզրափակել է Ալեքսեյ Օվերչուկը։