Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդում է,որ 09.01.2022թ. Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին (https://ru.oxu.az/politics/681869, https://media.az/…/blokada-karabaha-po-armyanski-sotni…/), որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»: Հոդվածի հեղինակը պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը:
Ադրբեջանական թեզի մերկ լինելը փաստելու համար բավարար է ընդամենը երեք վիճակագրական տվյալի բացահայտումը. մինչ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն արգելափակելը, 2022թ. նոյեմբեր ամսվա ցուցանիշների համաձայն, ՀՀ-ից Արցախ էր մատակարարվել օրական 380-400 տոննա սննդամթերք և հանրային կարիքների համար նախատեսված այլ ապրանքներ (27 օրում՝ 10.260-10.800 տոննա), «Լաչինի միջանցքով» մեկ ուղղությամբ՝ Հայաստանից Արցախ էր մեկնել օրական միջինը 454 մեքենա (27 օրում՝ 12.258), ավելի քան 1.200 մարդ (27 օրում՝ 32.400): Հատկանշական է, որ հիշյալ ցուցանիշները փոքր են ոչ միայն 2020թ. 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակահատվածի, այլև 120.000-անոց բնակչության միջին մակարդակի բարեկեցությունն ապահովելու համար անհրաժեշտ պահանջարկի համեմատությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցները վերոհիշյալ հրապարակմամբ հաստատել են նաև այն, որ 27 օր Արցախի Հանրապետության բնակիչները զրկված են միջանցքով տեղաշարժվելու և Հայաստանի Հանրապետության հետ կապի հնարավորությունից, միջանցքում երթևեկել են բացառապես ռուս խաղաղապահները և ԿԽՄԿ ներկայացուցիչները:
Այսպիսով, վերը բերված վիճակագրական տվյալները և փաստարկները բավականին խոսուն ու պատկերավոր տեսքով արտացոլում են այն ողջ իրականությունը, որը ներկայումս տիրում է Արցախում և որը միջազգային հանրությունից թաքցնելու համար ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին վերահաստատել են Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն
10:00 - 10.Հունվար.2023
Առաջարկում ենք նաև
05/08/22 12:58
Քանի դեռ ՀՀ իշխանությունը զավթված է հակահայ վարչախմբի կողմից, Արցախին որևիցե ձեռք մեկնելու հեռանկար չկա․ Մետաքսե Հակոբյան
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
22/12/20 19:55
Բելառուսի ԱԷԿ-ին առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն է տրվել
01/05/23 18:00
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա պայմանավորվածություն՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան
24/03/22 14:52
Արցախցին ապրել է և ապրելու է Արցախում. կանայք Ստեփանակերտից իրենց կոչը հղեցին միջազգային կառույցներին
19/09/23 15:56
Ձեռնարկել հստակ եւ աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով. ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
02/09/22 09:00
Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
Ամենադիտված
Լրահոս
11:24
Զարմանում եմ, երբ ասում են` «Խաղաղության խաչմերուկ»-ը թելադրված է դրսից՝ արտաքին աշխարհից. Փաշինյան (տեսանյութ)
10:26
Ադրբեջանից սադրիչ հայտարարություն են արել, թե ՀՀ-ն ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան
08:32
«Հրապարակ». Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մատնում են մտադրությունը. Փաշինյանը «ձեւում է» այն
08:31
«Հրապարակ». Ռակիրովկաներ դատական համակարգում. ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը
12:20
Վանաձորում նոր մասնաշենք կտրվի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցին
11:00
Ընձառյուծ, գորշ արջ և բեզոարյան այծեր․ Հայաստանի վայրի կենդանիները մեկ տեսախցիկի աչքերով (տեսանյութ)
10:00
Պատմական այլանդակության ենք ականատես լինելու, չգիտենք, թե ինչու է Բաքուն պահում նրանց․ Հովհաննիսյան
09:10
Հեռու «խաղացեք» Սերժ Սարգսյանից, հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը». Շարմազանով
14:20
Ազատազրկված կանանց բուժսպասարկումն իրականացնող բուժանձնակազմն ապահովված չէ աշխատանքային պայմաններով. ՀԿ
12:20
Պետք է հասկանալ, թե մարտերի վարման ինչ ավանդական սկզբունքներ կան, որոնք վերանայման են ենթակա. Տիգրան Աբրահամյան
11:45
Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ». Օվերչուկ
11:00
Գողություն եկեղեցուց․ պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարը
10:45
Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն՝ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը հայ-իրանական սահմանից. Սուրենյանց
10:33
Երուսաղեմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր հսկայական կալվածքները վերստանալու համար