Ռուսաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացման նախաձեռնողը չի եղել, սակայն պատրաստ է աշխատել դրանք վերականգնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը' Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք նախաձեռնել կապերի սառեցումը, պատրաստ կլինենք դրանք վերականգնել, երբ դրա համար հասունանան մեր եվրոպացի գործընկերները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա հիշեցրել է, որ պատժամիջոցների սահմանումից հետո «Բրյուսելը խզել է բոլոր կապերը, որոնք արդեն համակարգված են եղել տարիների ընթացքում և օգնել են պահպանել կանոնվաոր երկխոսությունը»: