Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները չեն հայտարարել այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է վերականգնել Խորհրդային mիությունը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին' Լատվիայի իր պաշտոնակից Էդգարս Ռինկևիչի հետ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
«Դուք սկզբում ասացիք, որ բոլորին վախեցնում է Խորհրդային միությունը վերականգնելու Ռուսաստանի ցանկությունը, ռուսական հողերը հավաքելու ձգտումը:
Ես կխնդրեի, եթե դուք ունեք կոնկրետ աղբյուրներ, ներկայացնել ինձ Ռուսաստանի այն պաշտոնական ներկայացուցիչներից որևէ մեկի ելույթներից, որոնք առաջարկել են վերականգնել Միությունը կամ միավորել ռուսական աշխարհը»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Լատվիայի ԶԼՄ-ի ներկայացուցչի հարցին: